Рубрика: Սեբաստացու օրեր, Աշնանային պարտեզ

Գաթաթխիկ

8278B6A7-7B2B-4BCB-ACFF-7D2F3AFD1F87.jpeg

Հարիսայի ծեսին ընդառաջ սաները ընկեր Լուսինեի և ընկեր Մարիայի օգնությամբ պատրաստեցինք գաթա։ Այնուհետև սաները ոգևորված սկսեցին այլուրով խաղալ ։
Читать далее «Գաթաթխիկ»

Рубрика: Սեբաստացու օրեր

Դաստիարակները սաների ձեռքերում

3B9AFC49-0066-49ED-937B-25FA1A3EE7FE.jpeg

Այսօր մենք այցելել էինք Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց։ Այնտեղ սաները փորձեցին կավով պատրատեն իրենց դաստիարակներին՝ ընկեր Անուշին, ընկեր Իվետաին, ընկեր Մարիաին, ընկեր Սոնաին և ընկեր Լուսինեին։ Սաները շատ մեծ ոգևորվածությամբ պատրասեցին, իսկ հետո սկսեցին պատմել թե ինչպես են պատրաստել և ինչ տեսք ունեն դաստիարակները։

Читать далее «Դաստիարակները սաների ձեռքերում»

Рубрика: Միջավայրի խնամք, Սեբաստացու օրեր, Աշնանային պարտեզ

Ծառատունկ Հյուսիսում

Նախաճաշից հետո մեզ հյուր եկաՆ ծնողները՝ իրենց հետ բերելով տարբեր ծառերի տնկիներ։ Վերցրեցինք բահերը, ցնցուղները և ուրախ տրամադրությամբ գնացինք տնկարան։

Մանրամասն դիտեք տեսանյութում։

Читать далее «Ծառատունկ Հյուսիսում»

Рубрика: Սեբաստացու օրեր

Մեր մուտքը կրթահամալիր

30942BF8-454C-4058-923E-28812D98A604

Ես Լաուրա Մալխասյանն եմ երկու սեբաստացիների՝ Լիա և Հայկ Մարտիրոսյանների մայրիկը։ Հիշում եմ այդ արևոտ, պայծառ ապրիլյան օրը, երբ մենք եկանք կրթահամալիր։ Մի քանի նախակրթարան ուսումնասիրելուց հետո, մեր հարազատներից մեկը մեզ խորհուդ տվեց, որ գանք Մ. Սեբաստացի կրթահամալիրն էլ տեսնենք։ Ես,ամուսինս և տղաս՝ Հայկը կարելի է ասել անհույս (քանի որ մտածում էինք հերթական անգամ հիասթափվելու էինք) շատ պատահական եկանք հե՛նց հյուսիսային-դպրոց պարտեզ։ Մեզ իր կախարդական ժպիտով դիմավորեց ընկ. Քնարիկը։ Նա շատ գրագետ ու ամենակարևորը համոզիչ ձևով մեզ ծանոթացրեց նախակրթարանի առավելությունների հետ։ Հետո ընկ. Քնարիկը մեզ ուղեկցեց խմբասենյակ։ Մենք մտանք խմբասենյակ՝ քնի ժամ էր։ Մեզ մոտեցան ընկ. Անուշը՝ իր ակտիվ խառնվածքով և մեր շա՜տ սիրելի, համեստ ընկ. Սոնան իր մեղմ ժպիտով։ Աղջիկներին տեսնելուց հետո ես ավելի համոզվեցի,որ ուզում եմ իմ երեխաները գան հենց այս կրթահամալիր, ու հենց այս անծանոթ, բայց միևնույն ժամանակ այնքան մտերիմ թվացող աղջիկների խումբ ( ասում են չէ մայրական բնազդը շատ ուժեղ բան է)։ Մենք սկսեցինք փորձնական փուլով հաճախել նախակրթարան։ Երեխաներս շատ շուտ հարմարվեցին,անգամ այնքան էին հարմարվել, որ Հայկը չէր ուզում տանը մնար։ Հետո իմացա, որ Լիային պետք է տեղափոխեն ուրիշ խումբ ու սկսվեց իմ անհանգիստ վիճակը, քանի որ Լիան պարփակված երեխա էր։ Մենք՝ ես և Լիան բարձրացանք իր նոր խումբ։ Մենք ծանոթացանք ընկ. Դւանայի հետ։ Խոսելով ընկ. Դիանայի հետ ես հասկացա, որ գործ ուեմ իր աշխատանքը շատ սիրող ու պատասխանատվության բարձր զգացում ունեցող մանկավարժի հետ ( ինչ խոսք ինձ անչափ դուր եկավ ընկ. Դիանան)։ Կարճ ժամանակահատվածում ընկ. Դիանային հաջողվեց իմ աղջկան փոխել։ Ահա այսպիսին էր մեր մուտքը նախակրթարան։ Ինձ դուր է գալիս կրթահամալիրի ուսուցման ձևը։ Այստեղ երեխաները ազատ են, անկաշկանդ, հաճույքով են կատարում իրենց տրվող առաջադրանքները։

ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ, ՎՍՏԱՀՈՒՄ և ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ։